25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ասել եմ՝ ինչ է անելու՝ արյունը հորդալու է Երևանի փողոցներով. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն, քանի որ հավատում է նրա փաստաբաններին։ Բացի այդ, այդպես մտածելու հիմքերից մեկն էլ ՀՀ վարչապետի և ԱԱԾ պետի, ՀՔԾ և ԱԱԾ պետերի միջև տեղի ունեցած հայտնի ձայնագրություններն են, որոնց գաղտալսողները մինչ օրս չեն բացահայտվել, և ըստ Գ. Եղիազարյանի՝ ոչ էլ բացահայտվելու են։

«Հայտնի ձայնագրություններից պարզ երևում է, որ ամեն ինչի հետևում մեկ մարդ է կանգնած՝  Նիկոլ Փաշինյանը։ Այս ձայնագրություններից հայտնի դարձավ, որ դատարանների հետ կապված ցանկացած հարց լուծում է մեկ մարդ՝ Ն. Փաշինյանը։ Թե ինչու է նա ընկել միայն Ռոբերտ Քոչարյանի հետևից, ժամանակի ընթացքում կպարզվի, բոլորս էլ գիտենք, որ այս արեգակի տակ որևէ բան գաղտնիք չի մնում։ Մինչև վերջ պետք է գնան, գուցե Նիկոլ Փաշինյանը մեծ նախագծի միայն փոքր հատվածն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Եղիազարյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա օգոստոսին նոր իշխանությունները հայտարարել էին, որ «Մարտի 1»-ի գործողությունները բացահայտված են։

«Եթե բացահայտված է, ինչո՞ւ մարդասպանների այդ հավաքածուն մեզ հայտնի չէ, ինչո՞ւ են գաղտնի պահում այդ մարդկանց անունները, ոչ մի «զար ու զիբիլ» էլ չի բացահայտվել, սա Նիկոլ Փաշինյանը պարզապես հայտարարեց կառավարության գործունեության 100 օրվա համար ու անցավ առաջ։ Այսպես այնքա՜ն բաներ է ասել ու անցել առաջ՝ մեկը մեկից սուտ»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։

Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին՝ նա նշեց, որ ունի ապացույցներ, որ նրան անձամբ բաց է թողել Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ինչ-որ դատավորի մտքով անցներ Մանվել Գրիգորյանին հենց այնպես բաց թողնել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ինչ հայտարություններ էր անելու՝ մեկը մյուսին հաջորդող։ Համացանցը կլցնեին ելույթներով։ Մանվելին բաց են թողել ոչ թե այն պատճառով, որ նա հիվանդ է, այլ այստեղ խնդիրն այլ հարթությունում է՝ Նիկոլին օդի նման անհրաժեշտ է, որ նա ամբողջ դատական համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 1936 թվականի նման լուծվեն՝ ոչ թե դատական ակտերով և դատարանի դահլիճում, այլ՝ փողոցում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա նաև հավելեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի «դիրքը մի քիչ վատ է, իսկ երբ տեղը ամրացնի, արյունը հանելու է փողոց».

«Ասել եմ՝ ինչ է անելու՝ արյունը հորդալու է Երևանի փողոցներով։ Նա պետք է անընդատ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չհասնի»։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը, նշեց, որ, եթե որևէ կազմակերպություն Հայաստանի Հանրապետությանը չի հիշում դրականով ու գովեստով, նշանակում է՝ վատ է։

«Կարծում եմ՝ սա մեզ համար դաս էր, որ այսուհետև նախապատվությունը պետք է տանք մարդասիրությանը»,- շեշտեց Ա. Արշակյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ