26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան

Այսօր Վերաքննիչ դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց գրավը վերացնելու և նրան կալանավորելու մասին։ Որոշման հրապարակումից հետո Գրիգորյանի փաստաբանները դատարանի հետնամուտքից էին դուրս եկել՝ հրաժարվելով հանդիպել լրագրողներին, տալ մեկնաբանություն։

Բազմաթիվ զանգերին Մանվել Գրիգորյանի փաստաբան Մկրտչյանը չէր պատասխանում, սակայն նա ելքը գտել է և իր ֆեյսբուքյան էջում կատարել կարճ գրառում.«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։

«Որոշումը օրինական ու հիմնավոր էր», – նիստերի դահլիճից դուրս գալուց հետո իր հերթին հայտարարել էր Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։

Գրիգորյանի՝ ազատ արձակվելուց հետո մի խումբ անձանց կողմից բողոքի ակցիաներ էին անցկացվում Երևանում ու Էջմիածնում։ Այսօր այդ ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ արդարությունը վերականգնվել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ