06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես կարևոր կուսակցության հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Հրանտ Մարգարյանին

Ողջունում եմ Հրանտ Մարգարյանի հեռացումը ՀՅԴ-ից, լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի կազմում չընդգրկվելու Մարգարյանի հայտարարությանը։
 
«Որովհետև ամենևին չեմ ուզում նույնացնել անձերին Դաշնակցության պես հին ու մեր երկրի համար կարևոր կուակցության հետ», – ասաց Սիմոնյանը։
 
Դիտարկմանը, թե Մարգարյանը մեղադրում է իշխանություններին շարժման առաջ դրած խնդիրները իրագործելու անկարողության մեջ, Սիմոնյանն ասաց, որ իրենց աշխատանքին գնահատական պետք է տա ոչ թե Մարգարյանը, այլ ժողովուրդը.
«Ընտրողները գնահատական տվեցին թե՛ մեզ, թե՛ իրենց»։
 
Ինչ վերաբերում է Մարգարյանի արտահայտած տեսակետին, որ հաջորդ ընտրություններին իշխանություններին տուն են ուղարկելու՝ Սիմոնյանն ասաց․ «Նախ թող իրենք ներս գան, հետո նոր տուն ուղարկելու մասին կխոսենք»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ