26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, ամեն ինչ լավ է լինելու, բայց, ամեն ինչ վատ է. բողոքի ակցիա

Փողոցային առևտրով զբաղվող մի շարք անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց ընդունի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել շուկա և այնտեղ իրականացնել առևտուրը։

«Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, քանի որ այնտեղ առևտուր չի լինում։ Մարդիկ գիտեմ, որ տարիներ շարունակ շուկայում են զբաղվել առևտրով, բայց արդյունքից չգոհանալով՝ թողել-հեռացել են։ Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչև երեկո 1000 դրամի առևտուր չանենք, հաջորդ օրը տանենք, թափենք աղբը ու գնանք տուն՝ առանց հաց ուտելու նստենք։ Մենք մեր հացի փողն այսպես ենք վաստակում՝ փողոցում առևտուր անելով, խնդրում ենք, որ թողնեն մեր առևտրով զբաղվենք»,- հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Մալաթիա վարչական շրջանում փողոցային առևտուր իրականացնող Արամ Խաչատրյանը հայտարարեց, որ հեղափոխությունից առաջ ներկայիս իշխանություններն իրենց խաբել են։

«Հեղափոխությունից առաջ ասում էին, թե աշխատատեղեր կան։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, ելք կա, անցնեմ իշխանության, հավատացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ինչպես տեսնում ենք, ամեն ինչ վատ է։ Նույն հանրապետականների ժամանակն է, ժողովուրդ, բան չի փոխվել, այն ժամանակ գոնե մեզ տեղ էին տալիս, բայց այժմ Նիկոլ Փաշինյանը բան չի անում։ Ժողովրդին խաբելով, նրանից ուտելով, չգիտենք՝ վերջն ինչ է լինելու»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝ իշխանությունները զբաղվում են խաբեբայությամբ, քանի որ այն, ինչ ասել են հեղափոխությունից առաջ՝ չեն կատարել։

Նրանք միաձայն նշեցին, որ շուկայում կանգնել և առևտրով զբաղվելը ձեռնտու չէ, քանի որ տեղի համար պետք է գումար վճարեն, հետևաբար՝ ապրանքը պետք է թանկ վաճառեն: «Այս դեպքում մեր օգուտը ո՞րն է»,- ասացին փողոցային առևտրով զբաղվողները։

Նրանք չեն խուսափում հարկերից, ավելին՝ առաջարկում են, որպեսզի քաղաքապետարանը սահմանի շրջիկ վաճառողների հարկ, որը կվճարեն փողոցային առևտրի համար։

Երբ բողոքի ակցիայի մասնակիցները տեսան, որ քաղաքապետարանից որևէ արձագանք չկա, նրանք մոտեցան ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին: Նա՝ լսելով խնդրի մասին, առևտրականներին հորդորեց տեղափոխվել շուկաներ։ Չնայած բացատրություններին, նրա և առևտրականների միջև տեղի ունեցավ լեզվակռիվ։

«Գումի շուկայում այսօր 200 դրամով տեղ են տալիս, ասում ենք` եկեք, կանգնեք ձեր ապրանքը վաճառեք։ Ձեզ ձեռնտո՞ւ չէ, ավելի հարմարավետ վայրում առևտրով զբաղվեք։ Դուք ապրանքը դնում, գտնին եք վաճառում, ինչի իրավունքը չունենք»,-առևտրականներին ասաց Ա. Իսպիրյանը և ընդգծեց, որ իրեն երբեք թույլ չի տալիս գետնից միրգ կամ բանջարեղեն գնել և տուն տանել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ