23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը` ԱԺ փոխնախագահներ

Ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և Վահե Էնֆիաջյանը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ քվեարկության արդյունքների, Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկել է 109, դեմ է եղել 20 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: Անվավեր՝ 1 քվեաթերթիկ:

Լենա Նազարյանին կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ է եղել 3 պատգամավոր: 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնում, ըստ քվեարկության արդյունքների, ընտրվել է ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, որին կողմ է քվեարկել 108 պատգամավոր:

3-րդ պաշտոնի համար մյուս թեկնածու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին կողմ է քվեարկել 19 թեկնածու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ