16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կողմն եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին. ԲՀԿ-ն չի խնայի կոռեկտության սահմանները հատողներին

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է քննադատություններին, մինչդեռ խոստանում է, որ կոռեկտության սահմանները հատողներին կրկնակի ուժեղ պատասխան կտրվի։

«Կաշխատենք կտեսնենք՝ ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն և ընդհնարապես, ինչպիսին կլինի այս խորհրդարանը։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ, ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին ստանալու է։ Ես կողմն եմ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին», – լրագորղներին ասաց նա՝ անդրադառնալով ԼՀԿ կողմից ԲՀԿ հասցեին հնչեցվող քննադատություններին։

Զոհրաբյանը նկատեց՝ նորմալ է համարում, որ իշխող քաղաքական ուժը միտված է քվեարկել երկրորդ ուժի թեկնածուի օգտին։

Պատգամավորը նաև նշեց, որ փորձելու են քաղաքական նոր մշակույթ բերել ԱԺ.
«ԱԺ ռինգի, բոքսի քաղաքանությունը՝ ով ավելի շատ կբղավի, ավելի ընդդիմադիր է, կարծում եմ, փակված է։ Նոր փուլ ենք ուզում անցնել»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ