20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ տեղումների դադարելուց հետո աշխատանքներ են տարվում երկրորդական փողոցների, բակային տարածքների և մայթերի ձնամաքրման ուղղությամբ:

Բավարար գնահատելով ձնամաքրման կազմակերպումը՝ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ձնամաքրման և երթևեկության հետ կապված այն խնդիրներին, որոնք հիմնականում առաջացել են ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով:

«Ես էլ ողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները: Մյասնիկյան պողոտայում ևս անձամբ եմ եղել և հետևել եմ տրանսպորտին: Այն մեքենաները, որոնք ունեին ձմեռային անվադողեր, հանգիստ բարձրանում էին, բնականաբար ամառային անվադողեր ունեցող մեքենաները չէին կարողանում նորմալ երթևեկել: Արդյունքում փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան նույնպես չէր կարողանում նորմալ հասնել տեղ: Ես խնդրում  եմ մեր բնակչությանը, հորդորում եմ, գուցեև պահանջում եմ, որովհետև սա նաև պահանջ է. փոխեք ձեր անվադողերը: Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով: Դրա պատճառով եղել են խցանումներ, դրա պատճառով քաղաքի որոշ հատվածներում կանգնել է երթևեկությունը, դրա պատճառով մեր տեխնիկան չի կարողացել աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանը հորդորել է ճանապարհային ոստիկանությանը քայլեր ձեռնարկել համապատասխան ստուգումների իրականացման ուղղությամբ, և միաժամանակ մեկ անգամ ևս կոչ արել ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ