29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց

default

2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությունը։

«Համաձայն «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի, որով որոշվում է 2019 թվականին Հայաստանին մատակարարվող գազի գինը, ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից կլինի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց»,-ասված է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում։

««Գազպրոմ Արմենիան» շարունակում է աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան պետական մարմինների հետ գազի ներքին սակագնի կառուցվածքի հարցի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը կազմում էր 150 դոլար 1000 խոր․ մետրի դիմաց։  «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ  տարեկան 2,5 մլրդ խոր․ մետր ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիրը կգործի մինչեւ 2019 թվականի վերջը։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ