19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի գեղեցիկ օր էլ կասի՝ վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Փաստորեն տարին փակում ենք ոչ այնքան հպարտ ու արդյունավետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ գազի գինը սահմանին թանկանալու է, սակայն հայաստանյան սպառողների համար կմնա նույնը:

«Նիկոլը, որ ամիսներ շարունակ մեզ մեղադրում էր գազի գինը արհեստական թանկացնելու, կոռուպցիոն գազային սխեմաներ ստեղծելու մեջ, ու նշում, որ իր վարչապետ դառնալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են,այսօր հայտարարեց, որ սահմանին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը թանկանում է։

Այ քեզ բան…Ասում է՝ «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիային» թանկ է վճարում, բայց մենք այնպես կանենք, որ չթանկանա ժողովրդի համար։

Մե՞կ ամի՞ս, երկո՞ւ, երե՞ք, յո՞թ…

Մի գեղեցիկ օր էլ կասի՝ վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա։

Այստեղ են ասել՝ քաղաքականությունը ոչ թե զազրախոսություն է, այլ արդյունավետություն։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հ.Գ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կորուստ և սահմանին գազի թանկացում։
Սա է Նիկոլի քաղաքականությունը»,- գրառման մեջ նշում է Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ