02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Cafe4tune ամերիկյան սոցիալական կայքի ադմինիստրացիան արգելափակելու է Սաֆարովին հերոսացնող բոլոր կաֆե-խմբերը

Cafe4tune (http://www.cafe4tune.com/) ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու առթիվ: Հայտարարությունում նշված է, որ Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է   հակաօրինական և հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:

Վերջին օրերին ստացված բողոքների հետ կապված, կայքի ադմինիստրացիան նշել է, որ հետագայում նույնպես շարունակելու է  հետևել օգտատերերի կողմից բռնություն և ծայրահեղություն քարոզող Կաֆե-խմբերին:

«Այն բոլոր Կաֆեները, որոնք ստեղծված են Սաֆարովին հերոսացնելու համար, նպաստում են հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների զարգացմանը և խոչընդոտում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` ողջ աշխարհում: Ելնելով վերը նշվածից, սոցիալական ցանցի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել նման տեսակի Կաֆեները` առանց որևէ նախազգուշացման», – ասվում է հայտարարության մեջ:

Cafe4tune.com սոցիալական ցանցի

տարածաշրջանային ներկայացուցչության  մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ