01 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ժամանակային սահմանափակումներ չենք դնում. Մարիա Զախարովա

zaxarova-1

Ռուսաստանի Արտաքին գործերի նաժարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։

«Մենք ժամանակային սահմանափակումներ չենք դնում։ Մենք միշտ հանդես ենք գալիս խնդրի արագ կարգավորման ու այն միջոցների օգտին, որոնք կապահովեն հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը։ Ես հանձն չեմ առնի խոսել կոնկրետ ժամկետների մասին։ Այս պատմությունը երկար ժամանակ է, ինչ սկսվել է, ցավոք, հակամարտությունը ձգվում է։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, որպես համանախագահ ու որպես մի երկիր, որը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընդհանուր անցյալ ունի, ապա մենք կանենք հնարավոր ամեն բան»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյո՞ք Ռուսաստանը հանդես կգա որպես Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ 2019թ. հունվարին կայանալիք հանդիպման կազմակերպիչ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ