20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչինչ չի փլուզվել, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է. Պուտին

Ռուսաստանը հարթ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», – ասել է Պուտինը` մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո:

«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել և, հուսով եմ, այդպես էլ կմնա», – նշել է նա:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով:

«Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է», – ասել է ՌԴ նախագահը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ