26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահի թեկնածու. ովքե՞ր կլինեն փոխնախագահները

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին դեկտեմբերի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողներին ասաց դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը:

«Ինչպես նաև առաջարկվել են մի քանի հանձնաժողովների նախագահների թեկնածություններ, և կարելի է ասել, որ խմբակցության կողմից ընդունվել են այդ բոլոր առաջարկները: ՔՊ վարչությունը և վարչապետը առաջարկեցին այն թեկնածությունները, որոնք մենք քննարկել էինք, եղավ հարց ու պատասխան, և վերջում քվեարկությամբ վարչության բոլոր առաջարկներն ընդունվեցին»,- հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ավելացնելու հարցը քննարկվել է, թե ոչ, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Հանձնաժողովների թիվն այս պահի դրությամբ 10-ն է: Կարող է ինչ-որ քննարկում լինի, և փոփոխություն լինի, չեմ բացառում»:

Պատգամավորը նաև հայտնեց, որ քննարկմանը անդրադարձ է կատարվել միայն ԱԺ պաշտոններում թեկնածություններին, կառավարության վերաբերյալ հարցեր չեն քննարկվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ