26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանում առաջացած տնտեսական խնդիրները ազդել են զբոսաշրջության վրա /տեսանյութ/

«Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ, Իրանում տնտեսական խնդիրներ էին առաջացել: Սկսած ապրիլ-մայիս ամիսներից իրանա-ամերիկյան հարաբերությունները թևակոխեցին լարվածության նոր փուլ, որը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Տոնոյանի կարծիքով՝ այս ամենը հետաքրքիր է, որովհետև այն պասիվություն բերեց հայ-իրանական հարաբերությունների թե՛ քաղաքական հատվածում, և թե՛ Իրանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներով պայմանավորված հայ-իրանական տնտեսական հարաբերություններում:

Ըստ իրանագետի՝ մասնավորապես դա արտահայտվեց զբոսաշրջության ոլորտում. «Տնտեսական խնդիրները, որոնք առաջացան Իրանում, անմիջականորեն ազդեցին այս ոլորտի վրա: Մի քանի անգամով իրանական փողի արժեզրկումը բերեց լուրջ խնդիրների արտարժույթի ձեռք բերման տեսանկյունից, որը և հանգեցրեց Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների կտրուկ նվազմանը»,-ասաց նա:

Իրանագետ Գարիկ Միսաքյանը պատասխանելով հարցին, թե իրանա-ամերիկյան լարված հարաբերությունների շրջանակներում Հայաստանն ինչ մեխանիզմներ պետք է կիրառի երկուստեք հարաբերությունների համատեքստում ասաց. «Ըստ էության Հայաստանի կառավարությունը դեռևս նախորդ պատժամիջոցների ընթացքում կիրառել է այնպիսի քաղաքականություն, որ կարողացել է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ամերիկայի, և՛ Իրանի հետ, ինչպես նաև բավականին լուրջ հարաբերություններ սկսել ԵՄ-ի հետ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ