26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես Հայաստանի Հանրապետությանը դատի չեմ տա. Մանվել Գրիգորյանի որոշումը /տեսանյութ/

«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքի սանկցիան չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում, որպեսզի նա մնա կալանքի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ ցանկանում են բացառել ընտրովի արդարադատությունը։

«ՔՕ 135 հոդվածով նախատեսված հիմքերը, որոնցով անձը պետք է գտնվի կալանքի տակ, այսինքն՝ խոչընդոտել, խուսափել, նոր հանցագործություն կատարել, բացառվում է։ Բացի այդ՝ անձը ունի նաև տասնյակից ավելի ծանր հիվանդություններ, որոնք փաստված են ոչ միայն մեկուսարանի ամբուլատոր քարտում, այլև փաստված են վարույթ իրականացնող մարմնի կողմից նշանակած դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որտեղ ֆիքսվեց՝ ինչպես բացասական դինամիկան, այնպես էլ՝ ծանր հիվանդությունները։ Երբ նայում ենք՝ կալանքի հիմքերը կան, թե ոչ, պետք է ղեկավարվել օրենքով, իսկ օրենքը, քիչ առաջ նշեցի՝ ինչ է ասում»,- ընդգծեց փաստաբանը։

Նա նշեց, որ կալանքի հետ կապված դատական ակտը բողոքարկել են. «Ցավոք, մեր պաշտպանյալը չի ցանկանում, որպեսզի այդ դատական ակտերը ներպետական ատյաններում սպառելուց հետո գնա ՄԻԵԴ, պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է, որովհետև ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատությունը՝ կալանքի հետ կապված։ Մանվել Գրիգորյանն այդ հարցին ուրիշ կերպ է նայում, ասում է՝ ես ՀՀ-ին դատի չեմ տա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ