26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու. Վովա Վարդանով

«Թուրքերը դիրքերը առաջ են տարել Նախիջևանի այն հատվածում, որը կոչվում է չեզոք գոտի, նույնիսկ հայտարարություն եմ լսել, թե՝ իրենց տարածքում, բայց թուրքը տարածք չունի, ով նման բան է ասում, թուրքամետ է կամ մոլորյալ։ Իսկ իրենք առաջ են բերել դիրքերը, որի արդյունքում կարողանում են «կարեկտիրովկա» անել իրենց հրետանին՝ ճանապարհին գնացող տեխնիկային խոցելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը։

«Այդ հատվածից, ըստ նրա՝ հնարավոր չէ գրոհել ՀՀ հողերը, աբսուրդ է, բայց ինքը մշտական դիտարկում է անում ռազմավարական նշանակության ճանապարհը։ 20 դոլարանոց սնարյադով այդ «կարեկտիրովշիկի» օգնությամբ խոցել 20 հազար դոլարանոցը՝ իրենց համար մեծ պլյուս է լինելու։ Հիմա մենք իրենց հնարավորություն տվեցինք, երբ թուրքերն իրենց նոր դիրքերը տեղադրեցին այնտեղ, որտեղ իրենք կարողանում են մշտական դիտարկում անել Վայքով անցնող միջպետական ավտոճանապարհի վրա։ Դա շատ վտանգավոր է»,- հայտարարեց նա։

Վովա Վարդանովի խոսքով՝ ՀՀ ՊՆ-ն այս հարցում լուրջ անելիքներ ունի. «Լավ, վերցնենք, որ ՀՀ-ն պատերազմին չի մասնակցում, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, բայց պետությունը պետք է կարողանա, չէ՞, այդ սնարյադներն ու զորքերը հասցնել և կատարել երաշխավոր լինելու իր պարտականությունները։ Եթե թուրքն այդ ճամփան փակում է, ո՞նց ես դա կատարելու։ Կարճ ասած՝ Նախիջևանի հատվածը շատ կարևոր է, օր առաջ պետք է այդ դիրքերը ոչնչացնել, այդ դիրքերից մի քիչ էլ այն կողմ մեր դիրքերը դնել, դա մեր ՊՆ-ի խնդիրներից մեկն է։ Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ