26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փրկության ճանապարհը

Հիմա, որ հավատով արդարացած ենք, այլևս հաշտված ենք Աստծու հետ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հասնել այն շնորհին, որի մեջ ապրում ենք այժմ և պարծենում Աստծու փառքին արժանանալու հույսով: Եվ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս, իսկ
հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում…

Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց նրանով, որ երբ տակավին մեր մեղքերի մեջ էինք, Քրիստոս մեզ համար մեռավ: Իսկ այժմ, որ արդարացած ենք նրա արյամբ, որչափ ավելի վստահությամբ կարող ենք ասել, որ Քրիստոսով ենք փրկվելու Աստծու բարկությունից, որովհետև եթե Աստված իր Որդու մահով մեզ իր հետ հաշտեցրեց դեռևս այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչափ ավելի կարող ենք ասել, որ փրկվելու ենք Քրիստոսի կյանքով:

(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 5:1-5, 8-10)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ