23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մաստակ ծամելը վատ է անդրադառնում հիշողության վրա

Բրիտանացի գիտնականները՝ Քարդիֆի համալսարանից, պարզել են, որ ծամոն ծամելը բացասաբար է ազդում կենտրոնանալու ունակությունների և հիշողության վրա: Փորձի ընթացքում մասնակիցներից պահանջվել է հստակ կարգով հիշել բառեր ու թվեր: Բառերի ու թվերի հերթականությունը մեկ անգամ նրանց ցույց է տրվել, ևս մեկ անգամ կարդացվել: Նրանց ցուցադրվել են իրեր, այնուհետև պահանջվել է հայտնաբերել, թե դրանցից որ մեկն է անհետացել:

Փորձի ընթացքում մասնակիցները մաստակ են ծամել: Արդյունքում պարզվել է, որ նրանք չեն կարողացել պատշաճ կերպով հիշել թվերի ու բառերի հերթականությունը, ինչպես նաև չեն կարողացել գտնել, թե ներկայացված իրերից որն է անհետացել: Ուշադրության կենտրոնացման հետ առավել բարդ խնդիրներ են ունեցել հատկապես նրանք, ովքեր ծամոնը ծամել են ավելի քան 20 րոպե:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ