20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռեր» կուսակցությունն ամփոփեց քարոզարշավի արդյունքները

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Կուսակցության անդամների դիտարկմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել շրջել մարզերում և ներկայացնել իրենց ծրագրերը։

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցող, մասնավորապես, երեք ուժերի, նկատեց.

«Առաջինը՝ 2008 թվականի մարտի 1-ի կոալիցիան է, ոչ միայն մեր վերաբերմունքը, այլև՝ առհասարակ իրավունքի տեսակետից՝  ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ միանշանակ է։ Նրանք նախ պետք է անցնեն հայկական Նյուրնբերգով, որից հետո միայն կկարողանան մասնակցել քաղաքական գործընթացներին, իսկ մինչ այդ չպետք է մասնակցեին այս գործընթացներին։ Ցավոք, հնարավոր չեղավ այս անցումային բարդությունների և շատ գործոնների պատճառով ընդունել նոր օրենքներ, ինչպես նաև դանդաղեց անցումային արդարադատության ստեղծումը»,- նշեց Վ. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցում են նաև նախկին ռեժիմից մնացած ուժեր, որոնցից մեկը, նրա բնորոշմամբ՝ աստիճանաբար ավելի է երևում և, հայտնի լուրերի վկայությամբ, համագործակցում է օլիգարխիկ շրջանների հետ։

«Խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին է, և այդքանից հետո մարտնչող ոճով փորձում են հակաքարոզչություն իրականացնել այն ուժի նկատմամբ, որը սկզբից եղել է հեղափոխության ակունքներում։ Մենք տեսանք, թե ինչպես այդ ուժը փողոցում թողեց Նիկոլ Փաշինյանին և, դավաճանելով իր կոալիցիոն գործընկերոջը՝ հայտնվեց խորհրդարանում և սկսեց խրատ կարդալ իր անորոշ ինչ-որ երրորդ ճանապարհների մասին»,- շեշտեց Վ. Ավետիսյանը։

Ըստ նրա, երրորդը՝ երիտասարդական ուժը, խոստումնալից է, սակայն ժամանակ  չունեցան, որպեսզի ամբողջությամբ բացահայտվեին և գնային ընտրությունների։
Վարուժան Ավետիսյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդի աջակցությամբ կհաղթահարեն ընտրությունների բոլոր դժվարությունները։

Վարուժան Ավետիսյանը նաև նկատեց, որ քարոզարշավի ընթացքում տեսել են հասարակության աջակցությունը, որն աստիճանաբար մեծանում է, ուստի տեսնում են խորհրդարանում մեծ ներկայացվածություն ունենալու և երկրորդ բևեռը լինելու հեռանկարներ։

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանի բնորոշմամբ՝ նախընտրական քարոզարշավն աննախընթաց էր, քանի որ տարբեր ուժեր կարողացան ներկայացնել իրենց հայեցակարգերը, մասնակցել բանավեճերի, ինչը կարող է Հայաստանին բերել նոր քաղաքական գիտակցության։

«Սակայն կային և դեռ կան անհավասար պայմաններ, որը գալիս է նախորդ ռեժիմից, բայց այդ ամենը մենք կհաղթահարենք»,- ասաց Գ. Չուգասյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ