10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Եթե ձեզ թվում է՝ 200,000 դոլարանոց տոնածառն է ճոխություն, ապա խորհուրդ եմ տալիս չկարդալ նոր ճոպանուղի կառուցելու մասին հայտարարությունը

578757

Եթե ձեզ թվում է, որ 200,000 դոլարանոց տոնածառն է ճոխություն, ապա խորհուրդ եմ տալիս նույնիսկ չկարդալ նոր ճոպանուղի կառուցելու մասին Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը: Ավելին՝ էս ստատուսն էլ մի շարունակեք կարդալ: Դեմից զգուշացնում եմ:

Ուրեմն՝ նախկինում Երևանում եղել է ճոպանուղի, որը փակվել է 2004 թվականին, քանի որ դրանից պաշտոնապես օրական 500 հոգի էր օգտվում (իրականում էդքան էլ չկար): Քանի որ օգտվողները շատ քիչ էին, հերթական վթարի ժամանակ որշվեց անիմաստ չվերանորոգել ճոպանուղին: Պարզ է, որ եթե այդ բիզնեսը շահավետ լիներ, այն առնվազն կմասնավորեցվեր:

Հիմք ընդունելով նախորդ ճոպանուղու «փառավոր» անցյալը՝ Երևանի նոր քաղաքային իշխանություններն ուզում են սարքել նորը ու շատ ավելի երկարը (ըստ այդմ՝ շատ ավելի թանկը): Նրանք պնդում են, որ կա ներդրող, ով ցանկանում է 20 միլիոն դոլար ներդնել, և այդ ներդրման համար հինգ հնարավոր տարբերակ են նախատեսում: Հինգն էլ առանձնանում են նրանով, որ պիտի տեղակայվեն Երևանի ամեն, ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱթանկ անշարժ գույք հանդիսացող տարածքներում: Ծրագրից հայտնի միակ այլ ցուցանիշը կառուցվելիք ճոպանուղու տարողունակություն է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սպասվող ուղևորահոսքը չէ, այլ զուտ տարողունակությունը:

Քանի որ այս կարգի պրոյեկտները հազվադեպ են շահութաբեր լինում, կարելի է ակնկալել, որ սա հերթական «Նյու-Վասյուկի» ծրագիրն է: Մի ներդրող եկել, խոստացել է, որ 20 միլիոն փող է բերելու, այդ խոստման տակ իրեն այդ ԱՄԵՆԱթանկ տարածքները տալու են, նա դրանք սեփականաշնորհելու է: Ինչ-որ ժամանակ անց պարզվելու է, որ ճոպանուղին հնարավոր չէ կառուցել, որովհետև ոչ էդքան քաղաքացի կա, ոչ էլ տուրիստ: Ինչ-որ ժամանակ անց էլ այդ տարածքներում ինչ-որ օբյեկտ կամ բարձրահարկ շենք կհայտնվի: Որ հասկանաք՝ որ տարածքների մասին ա խոսքը, մի քանի օրինակ բերեմ քաղաքապետարանի առաջարկից՝ Կոմիտասի անվան պուրակ, Հաղթանակի այգի, Մաշտոցի պողոտա, Թումանյանի պուրակ, Օղակաձև այգի ու տենց…

Մինչդեռ նույն 20 միլիոնով կարելի է մոտ հազար հատ թափ-թազա, յուղը վրեն միկրոավտոբուս առնել: Ու եթե հանկարծ վերոհիշյալ սխեման ձեզ մոտ կասկած առաջացնի, հիշեք, որ փոխվարչապետ Ավինյանը 285-340 միլիոն դոլար ներդրում բերելու հուշագիր է ստորագրել օրական 15 հազար դրամ շրջանառություն ունեցող հիմնարկի հետ, իսկ Մանվելի տուշոնկեքը մինչև հիմա ման են գալիս:

ՀԳ. Հերթական փաշիստները գալու են, գրեն՝ «incu eg pnovum, spaseq u ktesneq», իսկ մի քանի տարի անց նույն մարդիկ գրելու են «keran, talanecin», որովհետև պրիդուրոկների թվով մենք համաշխարհային ռեկորդներ ենք սահմանում:

Արթուր Դանիելյան

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ