24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովի հետ բացառապես կարող է բանավիճել ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը. Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ պատգամավորի թեկնածու Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու առաջարկին:

«Այսօր Ալեն Սիմոնյանը նորից բարձրացրել է Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու թեման:

Ուզում եմ քաղաքականության մեջ այս անփորձ երիտասարդին ասել, որ իր և Շարմազանովի քաղաքական կշիռները տարբեր են, և Շարմազանովի հետ բացառապես կարող է բանավիճել ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բանավեճին, ապա ես՝ որպես Արագածոտնի մարզում ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու, պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած հեռուստաընկերությամբ բանավիճել քեզ հետ, չնայած նրան, որ իմ անցած քաղաքական ճանապարհը մի քանի անգամ առավել է, քանը ձերը, բայց ոչինչ, ես մի կերպ կդիմանամ դրան և կբանավիճեմ ազգային արժեհամակարգի խնդիրների և այս 7 ամսվա ձեր վարած խայտառակ կառավարման թեմաների շուրջ»,-գրել է Գեղամ Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ