02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրտիցս արյուն է գնում, բայց գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց. Գագիկ Ծառուկյան

«Այսօր մեր բանկային համակարգը լոմբարդային համակարգ է. մարդը դիմում է բանկին ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելով, այլ դիմում է ճարահատված։ Այդ քայլին դիմում է փրկելու երեխային, ծնողին։ Այսօր բանկի տոկոսները նվազեցնելն առաջնային է. բանկի տոկոսը պետք է լինի 2-3 տոկոս»,-այսօր Աշտարակի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։

Նա ասաց, որ ինչի մասին խոսում է, հաջորդ օրը մյուս ուժերն իրենց քարոզարշավների ժամանակ կրկնում են. «Ես ուրախ եմ՝ անկախ նրանից՝ ով կանի, թող անի»։ 

Նա կարևորում է նաև ներդրումները. «Այսօր Անգլիայից ինձ հյուր են եկել լորդեր և լորդուհիներ, ովքեր ուզում են ներդրում անել։ Այստեղ է լորդը, որը Մարգարետ Թետչերի օրոք եղել է նախարար, ուզում են տեսնել՝ ոնց ենք կազմակերպում։ Ամեն ինչ հնարավոր է անել, միայն պետք է մեր կապերն օգտագործենք»։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այս օրերին իսրեն շատ մարդիկ են մոտենում օգնության համար։ «Մարդիկ հարցերով խնդրում են, սրտիցս արյուն է գնում, որ անմիջապես լուծում տամ, բայց գիտեմ՝ վաղը-մյուս օրը պետք է ասեն՝ Ծառուկյանը ընտրակաշառք տվեց, որ ձայն տան»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ընտրություններից հետո թող դիմեն, կկարգավորի նրանց հարցերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ