25 Մայիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը

578096

Նույնիսկ Աշոտյանի հանդեպ ունեցած խորը հակակրանքի պարագայում պիտի խոստովանեմ, որ երեկվա դեբատում Աշոտյանը կրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին՝ թե՛ բովանդակային, թե՛ մանյովրային առումով:

ՔՊ-ն ներսից իմացողները գիտեն, որ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Արտաքին գործերի դե ֆակտո նախարարն ա, ու բոլոր հարցերը նախարարությունում կարգավորվում ա Ռուբինյանի միջոցով՝ էդ թվում կապը կառավարության ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Զոհրաբ Մնացականյանը գուցե լավ դիվանագետ ա, բայց երկրորդական պլանում ա գտնվում: Փաստացի ստացվումա, որ մեր ԱԳՆ-ը ղեկավարում ա մի մարդ, ով ոչ միայն դիվանագիտական էթիկային չի տիրապետում, այլև ինքնաարտահայտման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

Երեկ Ռուբինյանը փաստացի կրկնեց Սասուն Միքայելյանի ասածը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը: Էս միտքը երկու անգամ կրկնեց: Եթե իրոք էդպես ա կարծում, ուրեմն պարզաբանումներ պիտի տա, իսկ եթե շփոթվել ու սխալ ա ձևակերպել միտքը՝ հրաժարական պիտի տա, որովհետև սովորական նախադասություն ձևակերպել չկարողացող անձը դիվանագիտության մեջ անելիք չունի:

Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք վստահել ԱԳ փոխնախարարի պաշտոնը, էս սիրողական մակարդակով պետության ղեկավարելու գործելաոճով ո՞ւր ենք հասնելու:

Արեգ Սարգսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ