25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արնագույն նարինջը առողջարար ազդեցություն ունի

Հետազոտողները փորձում են սովորական նարինջները դարձնել արնագույն՝ փոխակերպելով դրանց գեները:

Ենթադրվում է, որ հատկանշական կարմիր գույնը ունի առողջարար ազդեցություն. այն պայքարում է գիրության և սրտի հիվանդությունների դեմ: Այս մասին տեղեկացրել է daily mail-ը:

«Բույսերի բջիջներ» ամսագրում գիտնականները նկարագրել են, թե ինչպես են հայտնաբերել «արյունոտ» գենը, որ նարինջը դարձնում է կարմիր: Պրոֆեսոր Քեթի Մարտինը, որը ղեկավարել է հետազոտությունը, ասել է. «Արնագույն նարինջները պարունակում են այնպիսի գունանյութեր, որոնք բարելավում են սրտանոթային աշխատանքը, վերահսկում շաքարախտը և նվազեցնում գիրանալու հավանականությունը:

2010 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս մրգահյութը լաբորատոր մկներին պահպանել է գիրացումից: Կենդանիների 30 տոկոսի մոտ ավելի քիչ սպիտակ ճարպեր են առաջացել՝ այն մկների համեմատությամբ, որոնց միայն ջուր և սովորական նարնջի հյութ են տվել:

Շուտով մրգերը կաճեցվեն նարնջի մշակման խոշորագույն տարածքներում՝ Ֆլորիդայում և Բրազիլիայում, և այն ավելի մատչելի կդառնա ամբողջ աշխարհի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ