26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունն Իմ այս Խոսքի. «Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»: Ինչպես և այն, մյուս Խոսքը. «Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»:

Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն` Իր Կերպարանքի Գեղեցկության համար:

Ո’չ, սահմանված էր, որ նա լիներ Մեկը, որին աշխարհը արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող Հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ: «Այնուհանդերձ, երբ տեսանք նրան, չուներ նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»:
Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը. որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ Նկարագրի – Իմ Հոգու: Ավելին:

Ինչպես որ հավատով տեսնվեց Աստվածային Գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը` ճանաչելու գեղեցկությունը Իմ Սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից: Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ: Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել` անգթությամբ ու կոպտությամբ:

Այո’, ճանաչեք Ինձ: Խոսեք Ինձ հետ: Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեր սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել` ինչ որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ. նաև այս` «Կերպարանք ու վայելչություն չուներ»:

«Աստծո կանչը» գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ