26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶՈւ ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:

Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ոգեկոչելով Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ