26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քառօրյա պատերազմի մասնակիցները Երեւանի կենտրոնում ճանապարհ են փակել

Քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ այսօր կեսօրից կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը ու պահանջում են այդ հարցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ իրենց դեռ չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել, իրենց պահանջները լսելու համար ներքեւ է իջել վարչապետի խորհրդականը: Հարցին՝ ինչ խոսեցիք, ինչ ասաց խորհրդականը, Մանուկյանը պատասխանեց. «Խորհրդականն ասում էր այն, ինչ մնացած խորհրդականները, թե հարցը լուծված է, բայց նույնն այն ժամանակ էլ էին ասում, բայց հարցը մնում է չլուծված»:

Երիտասարդները սպառնում են դիմել այլ քայլերի, եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում այսօր չլինի: «Ճանապարհն էինք փակել, հիմա հասարակական կարգը պահելու համար ժամանակ ենք տրամադրել, որովհետեւ այդ հարցի վերաբերյալ բոլոր հնարավոր ճանապարհներով՝ մամուլի ասուլիսներով, դիմումներով դիմել ենք, բայց ոչինչ չի փոխվում: Եկել ենք իմանանք՝ ինչու չի նշվում մեր զինգրքույկներում հարցի պատասխանը, ինչպես երեւում է՝ ամբողջը խառնել են իրար, երեւի չեն ուզում նոր խնդիրների մեջ մտնել »,- ասաց Մանուել Մանուկյանը:

Նա ասաց նաեւ, որ ինքը ուսանող է ու չի կարողանում օգտվել ուսման վարձի զեղչերից, ինչը նախատեսված է քառօրյայի մասնակիցների համար. «Մենք ուզում են մեր պահանջները վարչապետին ասել, որովհետեւ բոլոր մնացած մարդիկ տեղյակ են, վարչապետն էլ է տեղյակ, մակագրել է, բայց, ինչպես պարզվում է՝ իրենից ներքեւ բաներ կան, որոնք անտեսվում են, մատների արանքով են նայում եւ այլն: Եթե այսօր վարչապետի հետ հանդիպումը չկայանա, ճանապարհները փակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը գա»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ