15 Դեկտեմբերի, Saturday, 2018

Ճանաչենք՝ ովքեր են այսօրվա իշխանավորները /տեսանյութ/

Որևէ երկրում կառավարության անդամները կարող են լինել հավատացյալ, անհավատ կամ սեփական պատկերացումներով առաջնորդվող: Նման դեպքերում Եկեղեցու մոտեցումը անհավատին կամ Եկեղեցու անդամ չհանդիսացող մեկին բռնի կերպով հավատացյալ դարձնելը չէ, այլ բոլոր պարագաներում ժողովրդի մեջ փրկարար իր առաքելությունը սիրով շարունակելը: Կարևորն այն է, որ իշխանությունները կարողանան լավ կատարել իրենց գործը մարդկանց բարօրության, պետության հզորության համար (չնայած առանց Աստծո յուրանքանչյուր ձեռնարկում դատապարտված է ձախողման կամ դառնում է կործանարար):

Հասարակությունն իրավունք ունի իմանալու պետության ղեկը վերցրած մարդկանց հավատքի ընկալման, բարոյական պատկերացումների մասին, որպեսզի տեսնի, թե ինչպիսի մարդիկ են հավակնում իրեն առաջնորդելու: Հոգևոր տեսանկյունով դա նախ պետք է ոչ թե համակրանքի կամ հակակրանքի և օտարացման համար, այլ կարևոր է՝ իշխանավորների օգտին համապատասխան աղոթքներ հնչեցնելու համար՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի.

«Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ» (Ա Տիմ. 2.1-2):

Ադամ քահանա Մակարյան

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ