26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի հանդեպ հարձակումը Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդման փաստին, ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, և հավելեց, որ  Մանվել Գրիգորյանի օրինակով իրավիճակն այսպես է բնութագրում. «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ «Մանվել Գրիգորյանին հստակ մեղադրանքներ են առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, ուրիշի գույքի առանձնակի չափերով հափշտակում, որո՞նք հիմնավորումներն առ այն, որ նրա հանդեպ կատարվածը Արցախյան հերոսամարտի դեմ է ուղղված», Սամվել Նիկոյանը նկատեց. «Մանվել Գրիգորյանի հանդեպ միակ քրեական մեղադրանքը դա ապօրինի զենք-զինամթերքի պահումն է: Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին»:

Վերջինս նշեց, որ իր տեղեկություններով՝ պահեստներում հայտնաբերվածը տրված էր «Երկրապահ կամավորականների միությանը»՝ ՊՆ-ի կողմից. «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»: Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ