26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, նշել է՝ մեր արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է:

«Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր ՀԱՊԿ՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:

Փաշինյանը նշեց, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումը կոնսենսուսով է կայացվում:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակ խոսակցություն ունենալ դաշնակիցների հետ, որ կողմերից յուրաքանչյուրը հստակ իմանա, թե ինչ պարտավորություններ ու պարտականություններ ունի կազմակերպության ու նրա անդամ երկրների հետ: Նա հավելեց, որ այս հարցը նոյեմբերի 16-ի քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետո ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ-ն Բելառուսի թեկնածուի հարցում կոնսենսուսի գա, նա պատասխանեց, որ կոռեկտությունն ու հարգանքը գործընկերների նկատմամբ պահպանում են ու այս պահանջն են առաջ տանելու:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ