26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին պահանջագիր կներկայացվի՝ արգելելու ԼԳԲՏ քարոզչությունը /տեսանյութ/

Մեզ, որպես քաղաքական ուժի, անհանգստացնում է այն կեցվածքը, որ ունեն ՀՀ ներկայիս իշխանությունները: Այն հայտարարությունները, թե ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում տեղի չի ունենալու, որովհետև դա բխում է մասնակիցների անվտանգությունից, անընդունելի է, որովհետև մենք ուզում ենք կառավարության կոնկրետ կեցվածք տեսնենք այս արատավոր երևույթների դեմ: Եվ որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ-ում ընդունվի օրենք, որը կարգելի համասեռամոլության քարոզչությունն ու նման դրսևորումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Բանախոսի խոսքով, ԼԳԲՏ ֆորումը ոչ առաջին նման արատավոր երևույթն էր, ոչ էլ վերջին և ակնհայտ է, որ սա հստակ ուղորդվող և արտերկրի կոնկրետ կենտրոններից ֆինանսավորվող քաղաքականություն է: Վերջին տարիներին Հայաստանում, ասաց նա, կոնկրետ քաղաքականություն է տարվում, որպեսզի հայ ավանդական և հոգևոր արժեքները ոչնչացվեն: Ղուկասյանի խոսքով, սա քաղաքական նպատակ է հետապնդում՝ ազգի պառակտման, երկրի ու պետականության թուլացման և երկրի ներքին ապակայունացման համար:

https://www.youtube.com/watch?v=qbnhyAnTFHw

ՀԱՍԱԿ առաջնորդը նշեց, որ եկել է խոսքերից կոնկրետ գործողությունների անցնելու ժամանակը՝ կուսակցությունը պահանջագիր է ներկայացնելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Կառավարության աաջիկա նիստի օրը՝ հինգշաբթի, մենք պատրաստվում ենք պահանջագիր ներկայացնել կառավարության ղեկավարին, որում կնշվի հստակ պահանջ այդ օրենքն ընդունելու մասով, որը կարգելի ՀՀ-ում համասեռամոլության քարոզչությունը: Մեր կուսակցությունը պատրաստվում է բարձրաձայնել այս խնդիրը ամենուր, փորձելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել և կոչ ենք անում բոլոր մտահոգ ուժերին ու անհատներին հետամուտ լինել այս գործընթացին»,- ասաց նա:

Արման Ղուկասյանը վստահ է, որ սա դժվար գործընթաց է, որին հակադրվելու են արևմտյան կենտրոնները, որոնք տարիներ շարունակ հսկայական գումարներ են ծախսել Հայաստանում իրենց արժեքները տարածելու և հաստատելու համար: Դա է, որ պարտադրում է էլ ավելի պայքարել:

Արման Ղուկասյանն ասաց, որ նախևառաջ անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա համասեռամոլության, այլասերվածության քարոզչության դեմ օրենքի ընդունման հարցում:

«Շատ երկրների օրինակներ ունենք, որտեղ նման օրենսդրություն է գործում. օրինակ, Ռուսաստանում, արևելյան շատ երկրներում, անգամ ԱՄՆ ութ նահանգներում այդ քարոզչությունն արգելված է: Մենք պետք է հասկանանք, որ այդ քարոզչությունն ունի քաղաքական ենթատեքստ ու նպատակ, որն ուղղված է ազգը պառակտելու և երկիրն ավելի կառավարելի դարձնելու համար: Հետևաբար քաղաքական ուժերս պետք է կոնսոլիդացվենք այս գաղափարի շուրջ ու ավելի ակտիվ պայքար մղենք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ