19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդ դուք պատկերացնու՞մ եք, մենք զրկվում ենք աներձագից. Հրապարակ

241491091528872171

Աներձագն ընդհանրապես քաղցր բան է, ազգային ավանդական արժեք։ Երբ պաշտոնի ես մտնում, հանրությանը առաջինը պիտի նրանց ծառայությունները մատուցես։ Տարոն Մարգարյանի աներձագի «համ ու հոտից» չկշտացած, փորձանք է մեզ սպասվում։

Նախկին քաղաքապետի աներձագի մասին վիքիպեդիայում որ կարդում ես, հասկանում են, որ գործ ունես լուրջ քաղաքական գործչի, ԱԺ պատգամավորի հետ և ակամայից աներձագի փոխարեն ավել- պակաս խոսողների վրա ընդվզում ես՝ ես մեղավո՞ր եմ, որ իմ «փեսեն քաղաքապետ կամ վարչապետ է»։ Մինչև այդ էլ ես կայացած էի․․․

Ինչևէ, երկար բարակ խոսելու փոխարեն, ասեմ, որ վտանգ կա, որ ազգս մնալու է առանց աներձագի։ Չնայած Նիկոլ Փաշինյանը որ վարչապետ եկավ, աներձագը կայծակնային արագությամբ պատգամավոր դարձավ։ Քույրը՝ Աննան ասում էր․

«Իմ եղբայրն ընտրված պատգամավոր է և բավականին լուրջ ձայներ էր հավաքել։ Այն, որ մտնում է խորհրդարան, կապ չունի նրա ով լինելու հետ` դա ցուցակի խնդիր է, քանի որ ցուցակով նա հաջորդն էր, ով պետք է մտներ ԱԺ»։ Իհարկե, իհարկե, բայց դա հիմք չի տալիս, որ մենք հանգստանանք։ Խոսքս ազգային ժողովում մշտական աներձագ ունենալու մասին է։

Նիկոլ Փաշինայանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ցնցող է․

Hrachya Hakobyan

1 hr

Գալիք ԱԺ ընտրություններում կլինեմ #Իմ_Քայլը դաշինքի նախընտրական ցուցակի 181-րդ համարը: Սա մեր մոտեցումն է ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ): Ռեյտինգային կարգով առաջադրվել եմ թիվ 3 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրությւնների ժամանակ ստացել եմ 3390 վստահության քվե: Կլինեմ արդյոք 7-րդ գումարման Ազգային Ժողովում թե ոչ, կորոշի բացառապես ժողովուրդը:

Ժողովուրդ դուք պատկերացնու՞մ եք, մենք զրկվում ենք աներձագից, եթե արտակարգ վիճակներ չստեղծվեն և ցուցակի առաջին տեղերից ասենք մեկը «դուրս չթռչի», աներձագ չենք ունենա։ Հասկանու՞մ եք ի՜նչ ենք կորցնում։ Ինչ որ կերպ գտա նոր աներձագի կենսագրությունը և․․․ Գիտե՞ք ինչ ենք կորցնում։

Պարզվում է, որ նա 2003-2007 թվականները աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում։ Ազգային ժողովի թատրոնն իր շոուներով մասնագիտական առումով իսկական իր տեղն է։ Դերասանական իր առաջին տրյուկն արդեն արել է՝ Գալիք ԱԺ ընտրություններում կլինեմ #Իմ_Քայլը դաշինքի նախընտրական ցուցակի 181-րդ համարը: Սա մեր մոտեցումն է ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ):

Բռավո։ Վարագույրը բացված է։ Ուշադիր կլինենք, թե ինչպես են 181 տեղից սահուն անցում կատարում առաջին շարքերը․․․ Թատերական տրյուկ։

Ազգովի կցնծանք, կերգենք՝

Աներձագը շատ լավ բան է՝ ջան դույ – դույ, դույ- դույ դույ-դույ․․․

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ