22 Մայիսի, Չորեքշաբթի, 2019

Համացանցից կախվածությունը քայքայում է ուղեղը այնպես, ինչպես թմրանյութը և ալկոհոլը

is-screen-addiction-real

Համացանցից կախվածությունը մարդու ուղեղը քայքայում է ոչ պակաս, քան թմրանյութերը և ալկոհոլը: Իչպես հաղորդում է BBC-ն, այսպիսի եզրակացության են եկել չինացի գիտնականները:

Գործակալությունը գրում է, որ գիտնականները վերլուծել են 14-21 տարեկան 35 մարդու ուղեղ: Նրանցից 17-ը ճանաչվել են համացանցից կախվածություն ունեցողներ. նրանք «այո» են պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսին է, օրինակ, «արդյո՞ք դուք պարբերաբար անհաջող փորձեր եք կատարում վերահսկել կամ կրճատել համացանցի օգտագործումը»:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ համացանցից կախվածություն ունեցող բոլոր մարդկանց մոտ նկատվել են նյարդաթելերի վնասվածքներ, որոնք պատասխանատու են զգացմունքների, որոշումներ կայացնելու և ինքնավերահսկման ֆունկցիաների համար:

Հետազոտողները կարծում են, որ նման ազդեցություն են ունենում վիդեոխաղերը:

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ