26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններ անցկացնելը թանկ հաճույք է. Արարատ Միրզոյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվնել 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ:

Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ համար, իսկ կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։

Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասաց, որ ընտրություններ անցկացնելը թանկ հաճույք է, և ընդգծեց, որ, բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության՝ տարբեր դոնոր պետություններից, որոնք, նրա խոսքով՝ մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ կապված:

Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կլինեն տեսանկարահանող սարքեր։

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ աջակցությամբ ձեռք բերված տեսանկարահանող սարքերը հետագայում կառավարության որոշմամբ տրամադրվել էին տարբեր գերատեսչություններին։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ տեսախցիկները և տեսանկարահանող սարքերը կառավարության որոշմամբ ամրակցվեցին կառավարությանը և ԿԸՀ-ին, սակայն ժամանակային առումով հնարավոր չեղավ ապահովել տեսախցիկների տեղադրում ընտրությունների ժամանակ։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ