26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեն ջան, ձեր իշխանության միակ իսկական ընդդիմությունը ՀՀԿ֊ն կարող է լինել

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չէ, որ պետք է լինի ընդդիմությունը նոր խորհրդարանում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ծանոթացա Սիմոնյան Ալենի մտքի հերթական փայլատակմանը։ Նա ասում է՝  ՀՀԿ֊ն չէ , որ պիտի իրենց ընդդիմություն լինի։ Ալեն ջան, հենց այդ խոսքերդ վկայում են, որ ձեր իշխանության միակ իսկական ընդդիմությունը ՀՀԿ֊ն կարող է լինել, քանի որ ձեր գրպանում չի տեղավորվելու: ՀՀԿ-ն  որոշ սուտի ընդդիմադիր ուժերի նման աջ ու ձախ չի խոսել, այլ կոնկրետ մատնանշել է ձեր սխալները՝ ինչպես անում են այս 6 ամսվա ընթացքում Շարմազանովն ու Աշոտյանը:

Հ.Գ Շնորհակալ եմ, որ բացահայտեցիր, որ ՀՀԿ ֊ն միայն կարող է լինել Փաշինյանին ընդդիմություն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ