26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանապետը դե՞մ է Սասնա Ծռերի համաներմանը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Օսիպյանը, 

«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները, նրանց կարծիքը: Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել եշն մեր լավագույներին: Այս պահի դրությամբ` համաներման տեքստում նշված է, որ պետք է պատանդների կարծիքը հաշվի անռցվի: Ես կողմ եմ այդ կարծիքին, որ իմ և մնացած ապատանդների կարծիքը հաշվի առնվի»: 

Ստացվում է՝ դե՞մ է համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել  «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները։

Օսիպյանը հիշեցրեց՝ ինքը ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում ներգրավված է որպես տուժող, պատանդ է եղել:

«Ես բավարարված եմ համաներման տեքստով»,- ասաց՝ բավարարվելով այսքանով:

Համաներումը ոստիկանապետի խոսքով,անհրաժեշտ մարդասիրական ակտ է, միաժամանակ մտավախություն հայտնելով, թե այն կարող է հանցավորության որոշակի աճ առաջացնել.

«Չեմ բացառում և, տա աստված, որ բոլորն ուղղված լինեն։ Բայցև չեմ բացառում, որ շատերը, հնարավոր է, նորից հանցագործություն կատարեն ու նորից հայտնվեն ազատազրկման վայրերում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ