20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժամանակակից մայրերը կրկնում են իրենց մայրերի բառերը

Հաճախ ասվում է, որ աղջիկները նմանվում են իրենց մայրերին, երբ իրենք էլ են մայր դառնում: Անցկացված նոր հարցումները փաստել են դրա իրավացիությունը:

Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից մայրերը միևնույն կերպ են վարվում իրենց երեխաների հետ և խորհուրդներ տալիս, ինչպես իրենց իսկ մայրերը իրենց հետ են վարվել:

Mail Online-ը գրում է, որ հարցումներին մասնակցած 2000 կանանց մեծամասնությունն ասել է, որ շատ հաճախ է օգտագործում՝ «Որովհետև ես այդպես եմ ասում», «Հորդ հարցրու», «Սպասիր ու կտեսնես», «Շատ մոտ մի նստիր հեռուստացույցին» արտահայտությունները:
Հարցումներն անցկացրել է Mothercare խանութ-սրահը:

Հարցումներին մասնակցած կանանց երկու երրորդը նշել է, որ շատ հաճախ նախադասության կեսից հասկանում է, որ կրկնում է իր իսկ մոր խոսքերը և կանգ է առնում:
Կանանց 40 տոկոսն ասել է, որ ծիծաղելի է համարում այս երևույթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ