25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն պատրաստ են զարգացնել համագործակցությունը. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաեւ փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով: Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նեւերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաեւ կարեւորել են  ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջեւ խորհրդարանական եւ կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ