08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,-ասաց Նազարյանն ու հույս հայտնեց, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վարչապետի թեկնածուի առաջադրման համար իրենց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:

Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ փուլում ևս վարչապետ չընտրվի:

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:

Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ