21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Այսուհետ քննադատելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ունեցվածքի հայտարարագիր

վիգեն-1

Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, որտեղ բարձրացնում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փաստարկված ու դետալացված ձևով։ Պարոն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։

Սակայն, ցավոք, իմ սպասումները չարդարացան։ Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ։ Այնուհետև գերիշխող դարձան «Դու ո՞վ ես, որ քննադատես, դու՛, որ ունես բնակարան Հյուսիսային պողոտայում» փաստարկները։ Ընդ, որում, եթե արձագանքների առաջին ալիքը հաճախ ուղեկցվում էր Վիգեն Սարգսյանին ուղղված լռելու կոչերով, ապա երկրորդը հաճախ կոչ էր պարունակում քննչական մարմիններին՝ ստուգելու Վիգեն Սարգսյանի ունեցվածքը։

Սա ոչ այլ ինչ է, քան քննադատական բնույթի քաղաքական խոսքը լռեցնելու փորձ, ինչը հակադիր է մարդու իրավունքների մշակույթին։

ՀԳ. Որքան հասկացա՝ այսուհետ ցանկացած քննադատություն կատարելու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել ունեցվածքի հայտարարագիր ու բացատրագիր։ Ահա ներկայացնում եմ. ես ունեմ մեկ ավտոմեքենա, հինգ ժամացույց, երկու համակարգիչ, 704 գիրք, այլ շարժական գույք։ Վերջին ձեռքբերումս է Էռազմ Ռոտերդամցու “Похвала Глупости” գիրքը։ Այն հիմա շատ պահանջված է։ Այս մասին գրառում է կատարել Արցաղի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ