25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարգելի՛ Նիկոլ, երբ նախորդներիդ մեկ տոկոսը կանես Հայաստանի համար, նոր կխոսես արժանապատվությունից ու էլի նման վեհ գաղափարներից

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Էդ, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Վիգեն Սարգսյանին հայտարարում ա, թե ինքն ավելի արժանապատիվ արտաքին քաղաքականություն ա իրականացնում , քան իրա նախորդները , իրա ծիծաղը չի՞ գալիս իրա ասածից , չի՞ հիշում, որ մինչ վարչապետ դառնալը ասում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ հիմա 180 աստիճանով փոխել է իր կարծիքը՝ ցուցաբերելով բացառիկ անսկզբունքայնություն ու քաղաքական անլրջություն։

Ուզում եմ հիշեցնել Նիկոլին, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը այնչափ արժանապատիվ և հավասարակշռված էր շփվում Ռուսաստանի հետ, որ առանց Ռուաստանին նեղացնելու ճկուն դիվանագիտության արդյունքում Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ , սկսեց համգործակցել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում էր ԱՄՆ-ի կողմից տրամադրվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը ցուցաբերում էր այն աստիճան ինքնիշխան ու արժանապատիվ կեցվածք , որ տարիներ շարունակ կոնկրետ քայլեր էր իրականացնում Եվրոպայի համապարփակ ծրագրին միանալու ուղղությամբ և ցուցաբերելով դիվանագիտական հասունություն ու ճկունություն Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի համար շահեկան պայմաններով ընդգրկվել ԵԱՏՄ և դառնալ ԵԱՏՄ միակ անդամ պետությունը , որը նաև ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության ծրագիր՝ դրանով իսկ կամուրջ դառանալով Եվրամիության և ԵԱՏՄի միջև։

Ի դեպ՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայասատանը կամուրջ է դառանալու Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Նիկոլենք քմծիծաղով էին վերաբերվում , իսկ հիմա իրար հերթ չտալով գլուխ են գովում , որ այո Հայաստանը կամուրջ է դառնում։
Քիչ էր մնում մոռանայի, նույն Սերժ Սարգսյանի դիվանագիատական ջանքերի շնորհիվ Հայաստանը կամուրջ է դառնում նաև ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև, իսկ հայ-չինական հարաբերությունները աննախադեպ վերելք են ապրում ։

Հարգելի՛ Նիկոլ, երբ նախորդներիդ մեկ տոկոսը կանես Հայաստանի համար , երբ կունենաս սեփական խոսքիդ նկատմամբ հարգանք , որպեսզի մի բան չասես, մի բան անես՝ նոր կխոսես արժանապատվությունից ու էլի նման վեհ գաղափարներից ։

Արժանապատիվ արտաքին քաղաքականությունը ըստ Նիկոլի էնա՞ որ Բոլթոնը գալիս է Հայաստան և միջամտելով Հայաստանի ներքաղաքական կյանքին մեսիջներ հղում, թե ումից պետք է զենք գնի Հայաստանը , որ մենք պետք է դուրս գանք մեր պատմական կաղապարներից և այսպես շարունակ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ