26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կտրուկ շրջադարձ Նոր տարուց հետո. Փաստ

Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել:

Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհ է փակում։

Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,–մասնավորաբար ասել էր Փաշինյանը Կապանում: Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ մարմիններին հրահանգված է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով անգամ չկպնել»: Սակայն ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ Ամանորյա տոներից հետո նման մեղմություն ու հանդուրժողականություն այլեւս չի ցուցաբերվի:

Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ի մասնավորի ոստիկանությանը հրահանգված է տոներից հետո անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոշտ մեթոդներով բացել բոլոր ճանապարհները եւ թույլ չտալ բողոքների ու դժգոհությունների արտահայտման նման որեւէ դրսեւորում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ