07 Հունիսի, Կիրակի, 2020
KFC

Ձերբակալվել է թմրաբիզնեսով զբաղվող հայկական հանցախումբ

կոկաին

Վարշավայում ձերբակալված հայերի մոտ հայտնաբերվել է 750 գրամ կոկային։ Հայաստանի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հրապարակել նրանց անօրինական բիզնեսի վերաբերյալ։ Կոկային ձեռք բերմամբ ու վաճառքով զբաղվող 44-ամյա Գարիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կոկային է ներկրում Հայաստան Իսպանիայից։ Այդ նպատակով նա ստեղծել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով 23-ամյա Իշխան Դավթյանին և 35-ամյա Արմեն Աղաջանյանին։ Այս բացահայտումն արել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Նրանք նաև պարզել են, որ խումբը սեպտեմբերի 12-ին մեկնելու է Վարշավա, այնտեղից` Իսպանիա։ Այս տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվել է Լեհաստանի իրավապահներին։

Օրեր անց, երբ Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձել է Վարշավա, լեհ իրավապահներն օդանավակայանում ձերբակալել են նրանց և ուղեբեռում հայտնաբերել 750 գրամ կոկային։ Հայ իրավապահները պարզել են նաև, որ հանցավոր խմբի Հայաստան ներկրած կոկային նրանցից գնում է Կարեն Ջանոյանը, որը ևս կալանավորվել է։ Կատարված խուզարկություններով Լեհաստանում կալանավորված Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։ Աշխատանքներ են տարվում Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ