26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը կարող է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից. Ջոն Բոլթոն

Առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է, ասել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ապագա ունի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, նաև հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ազդեցությունը տարածաշրջանում, Ջ.Բոլթոնն ասել է.
«Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ