16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աջ ղեկով մեքենաները կարող են բերվել որպես պահեստամաս. նախարար

Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տարնսպորտային միջոց, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Վաղը տեղի են ունենալու այս հարցով քննարկումներ, ու կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ», – ասաց Հակոբ Արշակյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։

«Որպես տրանսպորտի նախարար՝ ես ասում եմ՝ ՀՀ տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրասնպորտային միջոցների համար, և հստակ է՝ օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց», – ասաց Հակոբ Արշակյանը։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաներ ներկրել ոչ որպես տրանսպորտային միջոց, նախարարն արձագանքեց.

«Այո՛, դրանք կարող են բերել որպես պահեստամաս»։

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները։

Նրանց խոսքով՝ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի հետևանքով այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ 2500 մեքենա՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ