26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Ուրիխանյանը «քար նետեց» նաեւ ՔՊ-ի վրա

Ինձ համար զարմանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները վարչապետի գլխավորությամբ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի, թե որ ընտրական օրենսգրքով գնան ընտրությունների, իրենց համար միեւնույն է, քանի որ իրենք անցողիկ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա կոչ արեց անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար, ոչ միայն ՔՊ-ի համար: «Սա նշանակում է, որ ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ հրեշտակի պես դարձել են հեղափոխական, գնում են իշխանության դռների առջեւ երդումներ են կազմակերպում հեղափոխության նվիրյալների կերպարներով, ու հնարավորություններ են ստեղծում մեր թիկունքում նորից ռեյտինգայինով, հիմար ձեւով ճողոպրելու խորհրդարան»,-ասաց Ուրիխանյանն ու հավելեց. «Բերեք փոխեք այս ընտրական օրենսգիրքը, հերիք է այս խաղերը անեք եւ նորից ՀՀԿ-ին խորհրդարան մտցնելու ձեւ ստեղծել: Կոչ եմ անում ՔՊ-ի մեր գործընկերներին օգնել ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ