26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ-որ բան ձեւախեղվել է՝ նոր ռումբ Փաշինյանի տակ. Ժամանակ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում անկանխատեսելի հայտարարություններով, որոնք միանշանակ չեն ընկալվում անգամ հեղափոխության երդվյալ պաշտ­պանների կողմից: Վարչապետն, օրի­նակ, մեղմ ասած, չկարողացավ հիմ­նավորել, թե ինչու էր պետք հատկա­պես Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Հիմնավորումները մի տեսակ ստան­դարտ էին ու պակաս համոզիչ:

Նույն շարքին է դասվում նաեւ Նիկոլ Փտշինյանի օրերս արած հայտարարու­թյունը, թե Հայաստանում օլիգարխներ չկան: Նա այդ կարծիքը հնչեցրեց, երբ կանգնած էր Գագիկ Ծառուկյանի կող­քին, ու շատերը դա ընկալեցին՝ որպես քարտ-բլանշ ԲՀԿ առաջնորդին, թեեւ նույնքան ճիշտ է նաեւ այն վարկածը, որ Փաշինյանը Ծառուկյանին ակնարկում էր, թե վերջինս այլեւս «արտոնյալ» չէ:

Օլիգարխիայի ու օլիգարխների մասին Փաշինյանի հայտարարությունները գու­ցե զարմանաք չլինեին, եթե ընդամենը մեկ ամիս առաջ, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժա­մանակ նա օլիգարխիային չսպառնար «ասֆալտին պառկեցնելու» գործողու­թյամբ: Կարելի է ենթադրել, որ այդ հայ­տարարությունն արվել է նախընտրա­կան տրամաբանությամբ, ու այս պարագայում զարմանալ կարելի է Հայաստանի իշխանության վրա, որի առա­ջին դեմքերը երբեմն մոռանում են, որ իրենց խոսքի լսարանը ոչ միայն հարթա­կից հնչող խոսքերին ոգեւորությամբ ծա­փահարող հեղափոխականներն են, այլ նաեւ՝ արտաքին աշխարհը, որը կատարյալ շփոթության մեջ է՝ Երեւանից հնչող իրարամերժ հայտարարությունների պատճառով: Ու ընդ որում՝ կոնտրաստը նկատելի է բոլոր հարցերում, նաեւ՝ նրանց, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը:

Իհարկե, տեսա­կանորեն չի բացառվում, որ ոստիկանա­պետ Վալերի Օսիպյանը վարչապետի «ասֆալտին պառկեցնելու» հանձնարա­րությունը կատարել է բծախնդրորեն ու մեկ ամսում տվել է օլիգարխիայի վերջը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ երեկ արդեն՝ Կապանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձել է խմբագրել օլիգարխիայի մասին իր հայտարարությունները: Նա ասել է, որ օլիգարխիան Հայաստանում գոյություն չունի՝ որպես «փոքրամասնու­թյան իշխանություն»: Փաշինյանը փոր­ձել է դասագրքային ձեւակերպումներով շտկել իրավիճակը, սակայն նույնիսկ տեսական հարթության վրա «օլիգար­խիա» եզրը հիմա շատ ավելի տարողու­նակ բովանդակություն ունի ու վաղուց չի նույնանում միայն «փոքրամասնության իշխանության» հետ:

Հայաստանում քրեաօլիգարխիկ հա­մակարգը հեռացվել է իշխանությունից, սակայն ամբողջովին չի կազմալուծվելու ռեաբիլիտացիայի ռեսուրս ունի, ինչը, սակայն, չի ենթադրում ՀՀԿ-ի կամ որեւէ անձի իշխանության մեխանիկական վե­րականգնում: Քրեաօլիգարխիայի ռեա­բիլիտացիան կարող է ավելի բազմա­շերտ դրսեւորում ունենալ ու դրսեւորվել ուղղակի կամ անուղղակի բազմաթիվ կոնֆիգուրացիաներով:

Այս ակներեւ իրողությունը հաշվի առ­նելով՝ ակնհայտ է, որ օլիգարխիայի գո­յությունը բացառող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, հա­մարժեք չէ այն իրականությանը, որը գո­յություն ունի Հայաստանում: Հեղափոխական կառավարությունը չունի հասա­րակական համերաշխության գործուն, արդյունավետ բանաձեւ, եթե հաշվի չառնենք բարիկադներն ապամոնտաժելու մասին հայտարարությունը, որն իր մեջ բովանդակություն չի պարունակում կամ լավագույն դեպքում՝ հանգում է կադրային պարզունակ լուծումների: Անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով լուծված չէ հասա­րակական համերաշխության հարցը, ու­րեմն՝ օլիգարխիայի հարցը լուծված չէ նույնիսկ տեսական մակարդակի վրա, ու դա ապացուցելու համար հատուկ քաղաքագիտական կամ տնտեսագի­տական գիտելիքների անհրաժեշտու­թյուն չկա:

Նման իրավիճակում մի քանի ենթադ­րություն կարող ենք անել: Եթե օփգարխիայի մասով իշխանությունը կորցրել է համարժեքությունը, ապա շատ արագ տրվելու է օլիգարխացման գայթակղու­թյանը: Սակայն ընդունենք, որ այս վար­կածը հարիր չէ հեղափոխական տրամաբանությանը ու քննարկենք այլ վար­կածներ:

Եթե երկրում չկան օլիգարխներ, ապա գրեթե բացառվում են տնտեսական բնույթի նոր հանցագործությունների բացահայտումները, այլ խոսքով՝ օլի­գարխիայի կասկածելի փողերն ու հարստությունը «մաքրված» են՝ առանց լեգալ մեխանիզմների, ու շրջանցելով, այսպես կոչված, հաշտության տուրքի գաղա­փարը: Սա նշանակում է, որ օլիգարխի­այի փողերը դառնալու են ռումբ իշխա­նության տակ, կամ անարգել դուրս են գալու երկրի տարածքից: Երկու տարբե­րակներն էլ խիստ վտանգավոր են իշ­խանության համար՝ մեծացնելով երկրի առջեւ ծառացած քաղաքական ու տնտեսական ռիսկերը:

Եթե օլիգարխիայի մասին Նիկոլ Փաշի­նյանի հայտարարությունները չունեն մարտավարական բնույթ, ապա ինչ-որ բան ձեւախեղվել է հեղափոխության օրակարգում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ