19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտնականները ծխելու դեմ պատվաստանյութ են ստեղծել

3855513ccf66925547b0444310889fb1asdasdasd5944642d9c7a71.60430109-650x433-3855513ccf66925547b0444310889fb1

Գիտնականները ծխելու դեմ հատուկ պատվաստանյութ են ստեղծել։ Մկների վրա փորձարկումներից հետո գիտնականները պարզել են, որ առանձին սպիտակուցների սինթեզը կարգավորող հատուկ պատվաստանյութի ներարկումը նպաստում է օրգանիզմից նիկոտինի դուրսբերմանը՝ ազատելով մարդուն ցանկացած կողմնակի ազդեցությունից՝ գրում է Science Advances-ը:

Գիտնականների հայտնաբերած և ձևափոխած NicA2 ֆերմենտը ունակ է ամբողջությամբ քայքայելու նիկոտինը: Ավելի արդյունավետ ազդեցության համար հետազոտողները ստեղծել են NicA2-J1 ֆերմենտը, որը, ի տարբերություն ծխողների համար պատվաստանյութի առաջին նախատիպի, պետք է ամբողջությամբ ոչնչացներ նիկոտինից կախվածությունը: Կրծողների լաբորատոր հետազոտությունների ավարտից հետո պարզվել է, որ երկար ժամանակ նիկոտին խառնած ջուր ստացող մկները ձեևափոխված ֆերմենտի շնորհիվ ամբողջովին բուժվել են նիկոտինային կախվածությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ