26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ, ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը:

Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի

– Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)

– Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ:
Վենետիկի հանձնաժողովի ասելիքը ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:

– հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։

Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ