26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կհաղթի. գլխավոր դատախազը, թե՞ Վճռաբեկի նախագահը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի դատական համակարգում յոթ թափուր տեղում  նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, եւ վճռաբեկ դատարանը` Արման Մկրտումյանի գլխավորությամբ:

Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են` կորոշենք-կասենք:

Սակայն երկու դատավորի հարց, թերթի աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադեւոսյանի աղջկա` Լիլիթ Թադեւոսյանի հարցն է, մյուսը` Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի աղջկա, ով սովորել եւ այս տարի ավարտել է Դատավորների դպրոցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ